You are viewing ashkharhazor

Դա'-վա'-ճա'ն

Այսօր «Աշխարհազորը» քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում բաց թողեց «Դավաճան» մակագրությամբ թռչող պաստառներ:
Ակցիան նվիրում ենք հայ-թուրքական հարաբերություններում  ՀՀ իշխանությունների խիստ «պետականամետ» քաղաքականությանը:
 
«Աշխարհազոր»
ashkharhazor@gmail.com
10-ը հոկտեմբերի, 2009թ.













Ստորագրողի....

Թռուցիկներ Երևանի Պետական համալսարանում: 24 Սեպտեմբերի



Մենք չենք ուզում ուրանալ մեր հաղթանակներն ու ողբերգությունները, մենք չենք ուզում, որ Արցախը նորից դառնա օկուպացված, մենք չենք ուզում ամաչել մեր երկրի պատմությունը կարդալիս, մենք չենք ուզում ՔՈ անտարբերության պատճառով ռազմական փայլուն հաղթանակից հետո կնքել հերթական խայտառակ պայմանագիրն ու ստիպված լինել կրել դրա պատասխանատվությունը և շարունակել Բաթումի, Մոսկվայի, Կարսի և Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագրերի շարքը:

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն սպառնում են Արցախի անկախությանը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը, հարցականի տակ են դնում Ցեղասպանության պատմական փաստը` մի կողմից Ցեղասպանության քննարկման համար պետական մակարդակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելով, մյուս կողմից` կասեցնելով դրա ճանաչման միջազգային գործընթացը:

Այս ամենը սպառնում է յուրաքանչյուրիս անվտանգությանը. պատերազմի վերսկսումը դառնում է անխուսափելի, ստեղծվում է զանգվածային արտագաղթի և տեղահանության լուրջ վտանգ, տնտեսական զարգացման թվացյալ հնարավորությունները սեփականաշնորհվում են կլանային մոնոպոլիաների կողմից:

Բոլոր նման բախտորոշ իրավիճակներում, երբ քաղաքական այրերն ի վիճակի չեն կանխել պետության առջև կանգնած վտանգները, պետականության պահպանման պատասխանատվությունն ընկնում է քաղաքացիների վրա:

Մենք` երիտասարդ քաղաքացիներս, հայտարարում ենք քաղաքացիական համախմբման` աշխարհազորի մասին: Վստահեցնում ենք, որ չենք հանդուրժելու որևէ դավաճանություն և անելու ենք ամեն ինչ` կանխելու նման զարգացումները: Կոչ ենք անում համախմբվել այս գաղափարի շուրջ` միանսական ճակատով պայքարելու վտանգավոր այս երևույթների դեմ:

«ԱՇԽԱՐՀԱԶՈՐ»
ashkharhazor@gmail.com
30 սեպտեմբերի, 2009թ